Տեսակամուրջ. «Արևմուտքի պատժամիջոցների և գազը ռուբլով վաճառելու հետևանքները»

Sputnik ռադիոկայանի տաղավար
Sputnik
Մարտի 30-ին` ժամը 14.00-ին Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա – Մինսկ – Երևան – Բիշքեկ - Նուր-Սուլթան – Թբիլիսի տեսակամուրջ` «Արևմուտքի պատժամիջոցների և գազը ռուբլով վաճառելու հետևանքները համաշխարհային տնտեսության համար» թեմայով:
Կկարողանա՞ն արդյոք եվրոպական երկրները հրաժարվել ռուսական էներգակիրների գնումից: Ինչպե՞ս կազդի ռուսական նավթի և գազի նկատմամբ էմբարգոն եվրոպական և համաշխարհային տնտեսության վրա: Կհամաձայնի՞ արդյոք Արևմուտքը ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել։ Արդյոք հնարավո՞ր է Ռուսաստանից ածխի և նավթի ներմուծման կրճատումն արդեն այս տարի:
Լրագրողների այս և այլ հարցերին կպատասխանի էներգետիկայի հարցերով փորձագետ, «Գեոէներգետիկա» ամսագրի գլխավոր խմբագիր Բորիս Մարցինկևիչը։
Տեսակամուրջը կհեռարձակվի նաև VK–ում և Rutube-ում: Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–յան ալիքով:
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։