Ռուսական հատուկջոկատայինները գերի են վերցրել ՌԴ ԶՈւ զինվորներին խոշտանգած ուկրաինացիներին

Վլադիմիր Շամանով
Ուկրաինացիներից մեկը «Մետալիստ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների խմբի անդամ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Ռուսաստանի հատուկ նշանակության ջոկատը գերի է վերցրել ուկրաինացի զինծառայողներին, որոնք մասնակցել են ՌԴ ԶՈւ զինվորների կտտանքներին: Տեղեկությունը հայտնել է Պետդումայի քաղաքացիական հասարակության զարգացման, հասարակական և կրոնական միավորումների հարցերի կոմիտեի փոխնախագահ Վլադիմիր Շամանովը:
Նա հստակեցրել է, որ խոսքը «Չիլի» մականունով Սերգեյ Վելիչկոյի և տեղի «Մետալիստ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների խմբի անդամ Կոնստանտին Նեմիչևի մասին է։ Երկուսն էլ Ուկրաինայի քաղաքացիներ են։
ՌԴ–ն Ուկրաինային բողոք է հայտնել զինվորականներին ծաղրող տեսագրությունների կապակցությամբ
Հիշեցնենք` ավելի վաղ համացանցում հայտնվել էին կադրեր, որոնցում կրակում էին ռուս գերիների ոտքերին։ Նշվում էր, որ դա տեղի է ունեցել Խարկովի մարզի ուկրաինացի ազգայնականների բազաներից մեկում։
Ովքեր մասնակցել են զինվորականների կտտանքներին, պետք է պատասխանատվության ենթարկվեն. Պեսկով