ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. «Red Wings» ավիաընկերությունը սկսել է Նիժնի Նովգորոդի օդանավակայանից դեպի Երևան չվերթեր իրականացնել։ Տեղեկությունը հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը։
«Նիժնի Նովգորոդ–Երևան առաջին չվերթը կատարվել է գրեթե 100 տոկոս բեռնվածությամբ` ինքնաթիռում եղել 93 ուղևոր։ Թռիչքներն իրականացվում են ռուսական ժամանակակից SSJ 100 ինքնաթիռներով, որտեղ 100 նստատեղ կա»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ չվերթերն իրականացվելու են շաբաթական 1 անգամ` երկուշաբթի օրերին։
Երևանը դարձել է «Red Wings» ավիաընկերության առաջին միջազգային ուղղությունը, որը կանոնավոր չվերթեր է իրականացնում Մերձվոլգյան դաշնային շրջանի վարչական կենտրոնից։