ՌԴ–ն Ուկրաինային բողոք է հայտնել զինվորականներին ծաղրող տեսագրությունների կապակցությամբ

Վլադիմիր Մեդինսկի
Ուկրաինական կողմը լսել է բողոքը և խոստացել խիստ միջոցներ ձեռնարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. Ռուսաստանը Ուկրաինայի հետ բանակցությունների ընթացքում բողոք է հայտնել ռուս գերիներին ծաղրող տեսագրությունների կապակցությամբ: Տեղեկությունը լրագրողներին է հայտնել ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
Ովքեր մասնակցել են զինվորականների կտտանքներին, պետք է պատասխանատվության ենթարկվեն. Պեսկով
Ավելի վաղ համացանցում կադրեր էին հայտնվել, որոնցում կրակում էին ռուս գերիների ոտքերին։ Նշվում էր, որ դա տեղի է ունեցել Խարկովի մարզի ուկրաինացի ազգայնականների բազաներից մեկում։
«Առայժմ կարող եմ ասել, որ մենք բողոք ենք ներկայացրել ռուս գերիներին ծաղրող տեսագրությունների կապակցությամբ։ Ուկրաինական կողմն ընդունել է այդ բողոքը։ Խոստացել են ամենախիստ միջոցներ ձեռնարկել, եթե առաջինը բռնեն նրանց, ովքեր կատարել են այդ ռազմական հանցագործությունները։ Եթե մերոնք բռնեն, ինքներդ էլ եք հասկանում... Մեզ լսեցին», - ասել է Մեդինսկին։
Ռուսական պատվիրակության ղեկավարը նշել է նաև, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները շարունակվում են, և հույս է հայտնել, որ մի քանի ժամ անց կողմերը հանդես կգան հայտարարությամբ:
Նշենք, որ ռուս–ուկրաինական բանակցությունների հերթական փուլն այսօր մեկնարկել է Ստամբուլում և անցկացվում է Դոլմաբահչեի նախագահական գրասենյակում:
Եկել է ժամանակը, որ ռուս–ուկրաինական բանակցություններն արդյունք ունենան. Էրդողան