ՌԴ–ն միջանցքներ է բացում փախստականների համար, Կիևը հրաժարվում է համաձայնեցնել ուղիները

Մարիուպոլ. Արխիվային լուսանկար
Վերջին 1 օրում ԴԺՀ–ից ու ԼԺՀ–ից, ինչպես նաև Ուկրաինայի վտանգավոր շրջաններից Ռուսաստան է տարհանվել 1 9247 մարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են խաղաղ բնակչության տարհանման 9 լրացուցիչ միջանցքներ բացելու պատրաստակամության մասին։ Ռուսաստանը համաձայնել է Ուկրաինայի առաջարկին։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
Ըստ նրա` խոսքը Կիևի, Չեռնիգովի, Սումիի, Խարկովի, Մարիուպոլի ուղղությունների մասին է։
«Այդ երթուղիներով ելքը տրամադրվում է ինչպես դեպի Ռուսաստան, այնպես էլ դեպի Ուկրաինայի արևմտյան սահմաններ` պաշտոնական Կիևի կողմից վերահսկվող տարածքներով: Ռուսական կողմի առաջարկած հումանիտար միջանցքներից ուկրաինական իշխանությունները պայմանավորվել են միայն երկուսի շուրջ, բայց դարձյալ ոչ դեպի Ռուսաստան»,- ճեպազրույցում ասել է Միզինցևը։
Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանը, առանց Ուկրաինայի մասնակցության, Մարիուպոլից արդեն տարհանել է ավելի քան 108 000 մարդու։
ՌԴ ՊՆ տվյալներով` վերջին 1 օրվա ընթացքում ԴԺՀ-ից, ԼԺՀ-ից ու Ուկրաինայի վտանգավոր շրջաններից Ռուսաստան է տարհանվել 19 247 մարդ, որոնցից 4078-ը երեխաներ են։ Ընդհանուր առմամբ հատուկ ռազմական գործողության ողջ ընթացքում 488 930 մարդ է տարհանվել, որից 101 423 երեխա։
Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը հատել է 59 848 տրանսպորտային միջոց։
Կիևը զինվորականներին հրամայել է բեմադրված տեսանյութեր նկարահանել. ՌԴ ՊՆ
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 34–րդ օրը։