ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Կուրսկի մարզի Տյոտկինո գյուղի անցակետը գնդակոծության է ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Ռոման Ստարովոյտը։
«Այսօր` մարտի 29-ին, Ուկրաինայի կողմից գնդակոծվել է Տյոտկինո գյուղի անցակետը։ Մեր քաջարի զինծառայողների պատասխան գործողությունների արդյունքում կրակը լռեցվել է։ Կորուստներ և ավերածություններ չկան», – գրել է նա իր Telegram–յան ալիքում։
Նա նշել է նաև, որ Ուկրաինայի կողմից կրակը վարել են հրազենից և նռնականետից։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 34–րդ օրը։