Նիկոլ Փաշինյանը նոր օգնական ունի

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արսեն Միխայլովը վարչապետի օգնական է նշանակվել։ Տեղեկությունը հրապարակվել է e-gov.am-ում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով`Արսեն Միխայլովին 2022 թվականի ապրիլի 1-ից նշանակել վարչապետի օգնական»,–ասվում է այսօր ստորագրված որոշման մեջ։
Արսեն Միխայլով
Նշենք, որ Միխայլովը 1986թ. ավարտել է ՌԴ Արդատով քաղաքի գյուղատնտեսական տեխնիկումը, 2008թ.` Լվովի Ս.Ձ.Գժիցկու անվան պետական համալսարանի բժշկագիտություն և անասնաբուծություն ֆակուլտետը:
2007 թվականից ՀՀ նախագահի աշխատակազմին կից ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամ է:
2017-2019թթ. ԱԺ պատգամավոր էր ընտրվել ՀՀԿ–ի կազմում։ Իսկ 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով և ասորական համայնքի ներկայացուցիչն էր: