Միրզոյանը Վրաստանի վարչապետին ներկայացրել է Փառուխի դեպքերն ու ձեռնարկվող քայլերը

Միրզոյանը Վրաստանի կառավարության ղեկավարին ներկայացրել է Արցախի Փառուխ գյուղ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրադրությունը
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին, Վրաստանի վարչապետի խաղաղ բարիդրացիության նախաձեռնությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Վրաստանը միշտ աջակցել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցությանն ու համակեցությանը և պատրաստ է նպաստել տարածաշրջանային երկխոսությանը։
Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին` Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ։
ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը հայտնում է, որ Միրզոյանը Վրաստանի կառավարության ղեկավարին ներկայացրել է Արցախի Փառուխ գյուղ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրադրությունը, լարվածության թուլացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
Միրզոյանը Վրաստանի կառավարության ղեկավարին ներկայացրել է Արցախի Փառուխ գյուղ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրադրությունը
Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները և ընդգծել դրանց բարիդրացիական և բարեկամական բնույթը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին, Վրաստանի վարչապետի խաղաղ բարիդրացիության նախաձեռնությանը։
Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Արարատ Միրզոյանն ավելի վաղ հանդիպել էր Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: