ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այսօր ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի գլխավորած պատվիրակությանը:
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի գլխավորած պատվիրակությանըр (29 մարտի, 2022թ). Երևան
Տարածված պաշտնական տեղեկատվության համաձայն` Գրիգորյանը ներկայացրել է անհետ կորած անձանց ընտանիքների հետ տարվող աշխատանքները, որոնք ներառում են ինչպես ամենօրյա խնդիրների լուծումը, այնպես էլ իրավական խորհրդատվությունն ու հոգեբանական աջակցությունը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմներից օգտվելը դյուրացնելը:
Պաշտպանն ընդգծել է, որ թե՛ անհետ կորած անձանց, և թե՛ գերության մեջ պահվող ռազմագերիների ու քաղաքացիական անձանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունը գտնվում են իր ամենօրյա ուշադրության կենտրոնում և՛ Հայաստանում և՛ Արցախում:
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի գլխավորած պատվիրակությանըр (29 մարտի, 2022թ). Երևան
Պաշտպան Գրիգորյանը հատկապես կարևորել է անհետ կորած անձանց հարցերը կարգավորող համապարփակ օրենսդրության մշակման, ինչպես նաև տրամաբանական ու կարողություններով օժտված ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է անհետ կորած անձանց հարազատների ներգրավվածության կարևորությունը թե՛ օրենսդրության, և թե՛ մեխանիզմների մշակման գործընթացում:
Հիշեցնենք` մարտի 21-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ մինչև օրս Ադրբեջանը 150 գերի է հանձնել Հայաստանին։ Մարտի 21–ի դրությամբ անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։