ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Զորավարժության սցենարի համաձայն՝ գնահատվել է իրադրությունը, անձնակազմին առաջադրվել են խնդիրներ պայմանական հակառակորդի թիրախների հայտնաբերման և խոցման, ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման վերաբերյալ։
Զինծառայողները բացազատել են հակաօդային պաշտպանության միջոցները։ Նրանք հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները։