Հայտնի է` որ համարի ներքո ելույթ կունենա Հայաստանի ներկայացուցիչը «Եվրատեսիլ 2022»-ում

Ռոզա Լինը «Եվրատեսիլ 2022»-ում կկատարի իր «Snap» երգը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչում. այն տեղի կունենա մայիսի 10-ին, տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից։
Այս տարի մրցույթում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը ելույթ կունենա վերջին՝ 17-րդ համարի ներքո և կկատարի «Snap» երգը։
Նշենք, որ Ռոզա Լինը Վանաձորից է, նա 21 տարեկան է։
Եվրատեսիլյան պրեմիերա. հրապարակվել է Հայաստանի ներկայացուցչի տեսահոլովակը
Մրցութային եզրափակիչ փուլը կայանալու է մայիսի 14-ին։ Առաջին կիսաեզրափակիչի օրը ելույթ են ունենալու Ալբանիան, Լատվիան, Շվեյցարիան, Սլովենիան, Բուլղարիան, Մոլդովան, Ուկրաինան, Լիտվան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Պորտուգալիան, Դանիան, Հայաստանը, Ավստրիան, Խորվաթիան, Իսլանդիան և Հունաստանը։ Երկրորդում` Ավստրալիան, Վրաստանը, Կիպրոսը, Սերբիան, Ֆինլանդիան, Ադրբեջանը, Սան Մարինոն, Իսրայելը, Մալթան, Մոնտենեգրոն, Ռումինիան, Չեխիան, Լեհաստանը, Բելգիան, Հյուսիսային Մակեդոնիան, Շվեդիան, Էստոնիան և Իռլանդիան։
Մրցույթը կայանալու է Իտալիայում` Թուրին քաղաքում։