ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Այսօր ժամը 19:20-ի սահմաններում ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում` Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի 28 շենքի բակում տղամարդու դի է հայտանաբերվել, հայտնում է Shamshyan.com կայքը։
Դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 36-ամյա Հ. Դ.-ն է: Նախնական տեղեկություններով նա ընկել է նշված շենքի 7-րդ հարկից։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե արդյոք տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե ինքնասպանություն:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: