Երևան - Մոսկվա չվերթի «ականապատված» ինքնաթիռը ստուգվել է Սամարայում

Մասնագետները ստուգել են ինքնաթիռը և պարզել, որ պայթուցիկ սարք չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Երևանից Մոսկվա մեկնած օդանավը միջանկյալ վայրէջք է կատարել Սամարայի օդանավակայանում, որպեսզի ստուգում անցնի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին։
«Սպառնալիք չի հայտնաբերվել։ Ահազանգը կեղծ է եղել»,– ասել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք` անհայտ անձը հայտնել էր, որ Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռում պայթյունի սպառնալիք կա։
«Շերեմետևոյի» առցանց ցուցատախտակի տվյալներով՝ ինքնաթիռը դուրս է եկել Սամարայից և Մոսկվայում վայրէջք կկատարի Երևանի ժամանակով 15.44-ին։
Նշենք, որ նմանատիպ ահազանգեր էին հնչել նաև մարտի 17-ին և 22-ին, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ դրանք կեղծ են։