Արմավիրի մարզում կամրջի վրա ճաքեր են առաջացել. փրկարարները սահմանազատել են տարածքը

ճանապարհն այժմ անցանելի է մարդատար ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարներին առաջարկում են նշված ճանապարհահատվածը շրջանցել այլընտրանքային ավտոճանապարհով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Արմավիրի մարզով անցնող Մ3 միջպետական նշանակության ավտոճանապարհի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամուրջը վնասվել է։ Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը` կամրջի վրա ճաքեր են առաջացել։
Ահազանգով դեպքի վայր մեկնած փրկարարները սահմանազատել են կամուրջն ու հարակից տարածքը։
ԱԻՆ–ը հայտնում է, որ ճանապարհն այժմ անցանելի է մարդատար ավտոմեքենաների համար։ Իսկ բեռնատարներին առաջարկում են նշված ճանապարհահատվածը շրջանցել Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհով։
Նշենք, որ Մ 3 ավտոճանապարհը միջպետական նշանակության ճանապարհ է։ Այն ունի 183.7 կմ երկարություն։ Սկսվում է Հայաստան - Թուրքիա պետական սահմանից, անցնում Մարգարա, Վանաձոր, Տաշիր բնակավայրերով և ավարտվում Հայաստան - Վրաստան պետական սահմանին։
Աղբավայրերը թանկ են նստել ԱԻՆ–ի վրա. կառույցից ասել են` ինչքան ջուր և ռեսուրս են ծախսել