ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր մեկնում է Վրաստան։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Այցի շրջանակում Արարատ Միրզոյանը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Հունանյանը նշել է, որ Միրզոյանի այցն աշխատանքային է։