ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 30-ին աշխատանքային այցով մեկնելու է Բրյուսել։ Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
«Իսկ հաջորդ երկու օրերին գտնվելու է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում»,– նշված է հաղորդագրության մեջ:
Այցի շրջանակում ԱԽ քարտուղարն ունենալու է աշխատանքային մի շարք հանդիպումներ: