ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հարցաքննության է հրավիրել

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյան. Արխիվային լուսանկար
Այս պահին ԱԻՆ-ի որոշ աշխատակիցներ գործով ձերբակալված են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր հարցաքննության է հրավիրել ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանին: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին իր աղբյուրները։ Տեղեկացվում է, որ նախարարը հարուցված քրեական գործով որևէ կարգավիճակ չունի։
Մեր տեղեկություններով` այս պահին ԱԻՆ-ի որոշ աշխատակիցներ գործով ձերբակալված են:

Armlur.am–ն էլ գրել էր, որ ԱԻՆ-ի պաշտոնյաները տարբեր անձանց պաշտոնների նշանակման գործընթացում կոռուպցիոն գործարքների են գնացել ու շղթան, ըստ լուրերի, հասնում է մինչև ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյան: Ավելին, գործով անցնող անձինք ցուցմունքներում տվել են նախարարի անունը:

Հիշեցնենք` երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԻ նախարարին 14 օրով արձակուրդ ուղարկեց և վերջինս, ըստ պարբերականի, հնարավոր է, որ այլևս չվերադառնա աշխատանքի։
Մինչ այդ երեկ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն էր իրականացրել ԱԻՆ–ում։
Ինչո՞ւ է խուզարկվում ԱԻՆ–ը. Հակակոռուպցիոն կոմիտեի պատասխանը