ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Անհայտ անձը հայտնել է, որ Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռում պայթյունի սպառնալիք կա։ Տեղեկությունը ՏԱՍՍ-ին է հայտնել արտակարգ իրավիճակների ծառայությունների աղբյուրը։
««Շերեմետևո» օդանավակայանի էլեկտրոնային փոստին անանուն հաղորդագրություն է եկել Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում պայթյունի սպառնալիքի մասին։ Ինքնաթիռը հիմա օդում է, վայրէջքից հետո կինոլոգները ստուգումներ կանցկացնեն», - ասել է գործակալության զրուցակիցը։
Flightradar24-ի տվյալներով ՝ այժմ Երևանից Boeing ինքնաթիռ է թռչում «Վնուկովո» օդանավակայան։ Առավոտյան «Շերեմետևո» ուղևորված ինքնաթիռը փոխել է ուղղությունը և Մոսկվայի ժամանակով ժամը 08:40-ին վայրէջք է կատարել Սամարայում:
Նշենք, որ նմանատիպ ահազանգեր էին հնչել նաև մարտի 17-ին և 22-ին, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ դրանք կեղծ են։