ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. Ռուսաստանցի գործարար Ռոման Աբրամովիչը Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցություններից առաջ Դոլմաբահչեի պալատում խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Զրույցին ներկա է եղել նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Երեկ BBC-ի ռուսական ծառայությունը գրել էր, իսկ հետո հեռացրել իր իսկ հաղորդագրությունն այն մասին, որ Աբրամովիչը մի քանի շաբաթ առաջ թունավորման ախտանշաններ է ունեցել։
Նշենք, որ ռուս–ուկրաինական բանակցությունների հերթական փուլն այսօր մեկնարկում է Ստամբուլում և անցկացվելու է Դոլմաբահչեի նախագահական գրասենյակում:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ռոման Աբրամովիչը պատրաստվում է թուրքական ֆուտբոլային ակումբ գնել։