ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Փաշիկյանն ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»

ՊՆ
ԶՈւ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Կամո Քոչունցի նշանակման շուրջ ՊՆ-ում նույնպես լուրջ խմորումներ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնակատար Գեղամ Փաշիկյանն ազատման դիմում է գրել։ Տեղեկությունը հայտնում է ArmLur.am-ը։
Ըստ կայքի` Փաշիկյանն ասել է, որ չի կարող ու չի ուզում աշխատել:
Ինչպես հայտնի է, 2021 սեպտեմբերի 13-ին Սահակ Օհանյանն ազատվել էր ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից: Դրանից հետո էլ նշանակվել էր Փաշիկյանը։
Լրատվամիջոցը գրում է, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Կամո Քոչունցի նշանակման շուրջ ՊՆ-ում լուրջ խմորումներ են, և, ըստ խոսակցությունների, Քոչունցը երկար չի մնա ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Իսկ թե ով կփոխարինի նրան, հայտնի չէ. ՊՆ ղեկավար կազմը փնտրտուքի մեջ է:
Հիշեցնենք` 2022 թվականի փետրվարի 24–ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ազատվեց աշխատանքից, փետրվարի 28-ին գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը։