Ովքեր մասնակցել են զինվորականների կտտանքներին, պետք է պատասխանատվության ենթարկվեն. Պեսկով

Դմիտրի Պեսկով
Կրեմլում տեսել են այն կադրերը, որոնցում կրակում են ռուս գերիների ոտքերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլում տեսել են ռուս գերիների կտտանքների կադրերը, այդ գործողությունների մասնակիցները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ համացանցում հայտնվել էին կադրեր, որոնցում կրակում էին ռուս գերիների ոտքերին։ Նշվում էր, որ դա տեղի է ունեցել Խարկովի մարզի ուկրաինացի ազգայնականների բազաներից մեկում։
«Իհարկե տեսել ենք։ Այս փաստերը, ինչպես և մյուսները, ստուգվելու են, դուք գիտեք, որ մեր քննչական կոմիտեն զբաղվում է դրանով։ Բավականին սարսափելի կադրեր են։ Անշուշտ, դրանք իրավական գնահատականի կարիք ունեն, և նրանք, ովքեր մասնակցել են այդ խոշտանգումներին, ենթակա են հետապնդման։ Նրանք պետք է պատասխանատվություն կրեն իրենց գործողությունների համար», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք Կրեմլում տեսել են ռուս ռազմագերիների հետ դաժան վերաբերմունքի տեսագրությունը, և արդյոք մտադիր են այդ հարցը բարձրացնել միջազգային մակարդակով։
Երեկ Ռուսաստանի ՔԿ ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է պարզել ուկրաինացի ազգայնականների կողմից գերեվարված ՌԴ զինծառայողների նկատմամբ դաժան վերաբերմունքի բոլոր հանգամանքները:
Ուկրաինացի գերիներն արժանապատիվ պայմաններում են պահվում․ ՌԴ ՊՆ