«Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը երկարաձգել է ՀՀ–ի ուղղությամբ չվերթերի չեղարկումը

Մարտի սկզբին ավիաընկերությունը հայտնել էր, որ թռիչքները չեղարկում է մինչև ամսվա վերջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը մինչև ապրիլի վերջ երկարաձգել է Հայաստանի ուղղությամբ չվերթերի չեղարկումը։ Տեղեկությունը հրապարակվել է ընկերության կայքում:
«2022 թվականի մարտի 3-ից մինչև 2022 թվականի ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանից և դեպի Հայաստան (Երևան/Գյումրի) բոլոր չվերթերը չեղյալ են հայտարարվել», - ասված է հաղորդագրության մեջ:
Մինչ այդ ավիաընկերությունը չեղարկել էր մի շարք միջազգային չվերթեր։ Մարտի 10-ին ընկերության ավիացիոն-տեխնիկական կենտրոնի տնօրեն Իգոր Պոդդուբնին MRO Russia & CIS խորհրդաժողովի ընթացքում հայտարարել էր, որ «Ուրալյան ավիաուղիները» պատժամիջոցների պայմաններում կարող է երկու-երեք ամիս անվտանգ թռիչքներ իրականացնել։