Ուիլ Սմիթի ապտակն ու «Օսկարի» այլ դիտարժան կադրերը. լուսանկարներ` մրցանակաբաշխությունից

Կինոաշխարհի ամենահայտնի մրցանակաբաշխությունը` «Օսկարը», այս տարի անցկացվում էր 94–րդ անգամ։ Այն զերծ չի մնացել նաև սկանդալից։
Sputnik
1 / 21

Երկրորդ պլանի լավագույն դերասան Թրոյ Քոթսուրը լուսանկարվում է «CODE»-ի դերասանական կազմի՝ Մարլի Մեթլինի, Էուջենիո Դերբեզի, Էմիլիա Ջոնսի, Էմի Ֆորսայթի ու Դենիել Դյուրանտի հետ «Օսկարի» արարողությունից հետո խնջույքի ժամանակ

2 / 21

Ջեսիկա Չեսթեյնը (կենտրոնում) մրցանակ է ստանում «Թամի Ֆեյի աչքերը» ֆիլմում լավագույն դերի համար

3 / 21

Ուիլ Սմիթը (աջից) ապտակում է Քրիս Ռոքին «Օսկարի» 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ

4 / 21

Օլիվիա Քոլմանը (ձախից) և Ջեսի Բաքլինը

5 / 21

«Օսկարի» 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ հաղորդավարուհի Վանդա Սայքսի նմանակումը

6 / 21

Ջեյն Քեմփիոնը՝ «Օսկարի» արձանիկով «Շան ուժը» ֆիլմի լավագույն ռեժիսուրայի համար

7 / 21

Նաոմի Սքոթը, Հոլի Բեյլին ու Լիլի Ջեյմսը (ձախից աջ) մրցանակ են հանձնում լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմի համար

8 / 21

Լեդի Գագան ու Լայզա Մինելին մրցանակ են հանձնում լավագույն ֆիլմի համար

9 / 21

Ադասան, Ստեֆանի Բեատրիսը, Մաուրո Կաստիլյոն, Կարոլինա Գայտանն ու Դայան Գերերոն, Բեքի Ջին ու Լուիս Ֆոնսին կատարում են «Encanto»անիմացիոն ֆիլմից «We Don't Talk About Bruno» երգը

10 / 21

Բիլի Այլիշը (աջից) ու Ֆինեաս Օ'Քոննելն մրցանակ են ստանում համանուն ֆիլմից «No Time To Die» լավագույն օրիգինալ երգի համար

11 / 21

Էմի Շումերը նմանակում է անում «Օսկարի» 94-րդ մրցանակաբաշխությանը ժամանակ

12 / 21

Թրոյ Քոթսուրը համբուրում է հաղորդավարուհի Յու Չժոն Յունի ձեռքը «CODA»- ում տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի համար «Օսկար» ստանալու ժամանակ

13 / 21

Դերասաններ Ռոզի Պերեսն ու Վուդի Հարելսոնը

14 / 21

Դայան Գերերոն (կենտրոնում) «Օսկարի» 94-րդ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ Դոլբիի թատրոնում

15 / 21

Ռյուսուկե Համագուտին մրցանակ է ստանում «Drive My Car» լավագույն արտասահմանյան լիամետրաժ ֆիլմի համար

16 / 21

Սեբաստիան Յատրան կատարում է «Encanto» անիմացիոն ֆիլմի «Dos Oruguitas» երգը

17 / 21

Ստելլա Արրոյավեն, Քիարան Հայնդսը, Էնթոնի Հոփքինսը, Ջուդի Դենչը, Քենեթ Բրանան ու Նիկոլ Քիդմանը (ձախից աջ) «Օսկարի» հանդիսատեսի հետ

18 / 21

Հաղորդավարուհի Ռեջինա Հոլը, Ջոշ Բրոլինն ու Ջեյսոն Մոմոան «Օսկարի» 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ

19 / 21

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող Արիանա Դեբոուզը, «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում հաղթող Թրոյ Կոթսուրը և «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող Ջեսիկա Չեսթեյնն «Օսկարներով»

20 / 21

Ջենի Բիվանը գետնին է դնում «Քրուելայում» լավագույն կոստյումի համար ստացած իր «Օսկարը»

21 / 21

Հաղորդավարներ Ռեջինա Հոլը, Էմի Շումերը և Վանդա Սայքսը «Օսկարի» 94-րդ մրցանակաբաշխությունից հետո բեմ են բարձրացել

Անցնող գիշեր Հոլիվուդում կայացած «Օսկարի» 94–րդ կինոմրցանակաբաշխության ընթացքում լավագույն ֆիլմ է ճանաչվել Սիան Հեդերի «CODA․ խուլ ծնողների երեխան» կինոնկարը։
Ռեժիսոր Ջեյն Քեմփիոնն ԱՄՆ կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի է արժանացել «Շան իշխանություն» ֆիլմի համար։
«Լավագույն տղամարդու դեր» անվանակարգում հաղթել է Ուիլ Սմիթը`«Ռիչարդ արքան» ֆիլմում մարմնավորած կերպարի համար։
«Լավագույն կանացի դեր» անվանակարգում այս տարի արձանիկը տարել է Ջեսիկա Չեստեյնը`«Թեմի Ֆեյի աչքերը» ֆիլմում խաղացած դերի համար։
Մրցանակաբաշխությունը զերծ չի մնացել նաև սկանդալից։ Դերասան Ուիլ Սմիթը ապտակել է վարող Քրիս Ռոքին` դրանով պաշտպանելով իր կնոջը։ Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ռոքը Սմիթի կնոջ՝ Ջեյդա Փինկետ Սմիթի սանրվածքի վերաբերյալ կատակ է արել։ «Սիրում եմ քեզ, Ջեյդա, չեմ համբերում` երբ եմ քեզ տեսնելու «Զինվոր Ջեյն 2» ֆիլմում», - ասել է հաղորդավարը՝ դերասանուհուն համեմատելով «Զինվոր Ջեյն» ֆիլմում Դեմի Մուրի ճաղատ կերպարի հետ:
Այդ խոսքերից հետո Ուիլ Սմիթը բեմ է բարձրացել և հարվածել գործընկերոջ դեմքին։ Երբ դերասանը վերադարձել է իր տեղը, նա բղավել է, որ Ռոքը չդիպչի իր կնոջը։
Կազմակերպիչները ստիպված են եղել անջատել ձայնը։ Մրցանակաբաշխությունը հեռարձակում է ABC հեռուստաալիքը: