Ինչո՞ւ է խուզարկվում ԱԻՆ–ը. Հակակոռուպցիոն կոմիտեի պատասխանը

Sputnik Արմենիան թեմայի առնչությամբ պարզաբանում է ստացել Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՀՀ ԱԻՆ–ում քննչական գործողություններն իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին կոմիտեի մամուլի ծառայությունից։
«Այլ տեղեկատվություն այս պահին չենք կարող տրամադրել` նախաքննության շահերից ելնելով»,–ասացին կոմիտեից:
Հիշեցնենք` ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն այսօր խուզարկություն էր իրականացնում։
ԶԼՄ–ները գրել էին, որ խուզարկություն է իրականացվում նախարար Անդրանիկ Փիլոյանի խորհրդական Աշոտ Հակոբյանի աշխատասենյակում։ Նշվում էր, որ թիրախում նախարարն է, սակայն այս պահին դեռևս գործողություններ են կատարվում նրա խորհրդականի աշխատասենյակում, որը մեկ հարկ ցածր է նախարարի աշխատասենյակից։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԻՆ նախարարին երկշաբաթյա հանգստի է ուղարկում։