ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Հյուսիսային Մակեդոնիայում ՌԴ դեսպան Սերգեյ Բազդնիկինին երկուշաբթի հրավիրել են երկրի ԱԳՆ, որտեղ նրան նոտա են հանձնել հինգ ռուս դիվանագետների այդ երկրում persona non grata ճանաչելու մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։
Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳՆ-ից պաշտոնական հայտարարություն դեռևս չկա, սական «Ալսատ-Մ» կայքը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ «դիվանագետները կատարել են գործողություններ, որոնք հակասում են դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային և պետք է Հյուսիսային Մակեդոնիայի հանրապետության տարածքից դուրս գան հինգ օրվա ընթացքում»։
Սկոպիեում ՌԴ դեսպանատանը հայտարարել են, որ ռուսական կողմը համարժեք կպատասխանի Հյուսիսային Մակեդոնիայից իր հինգ դիվանագետների արտաքսմանը։