Քանի՞ մարդ է ՀՀ–ում պատվաստվել կորոնավիրուսի դեմ. նոր տվյալներ

Պատվաստում
Առողջապահության նախարարությունը պատվաստումների գործընթացի վերաբերյալ նոր տվյալներ է ներկայացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը շարունակվում է։ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ընդհանուր առմամբ պատվաստվել է 2 114 184 անձ, որից 1 110 158–ը` առաջին դեղաչափով։
Կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվել է 967 024 անձ։ Բացի այդ, 34 295 անձ էլ բուստեր է ստացել։
Հիշեցնենք, որ մարտի 21-ի դրությամբ` Հայաստանում ընդհանուր առմամբ պատվաստվել էր 2 096 312 անձ։ Կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին դեղաչափը ստացել էր 1 105 361 անձ, իսկ ամբողջապես պատվաստվել` 957 017–ը։ Բացի այդ, բուստեր էր ստացել 31 434 անձ։