Հայտնի են «Օսկարի» այս տարվա մրցանակակիրները

Սիան Հեդեր
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. «Օսկար» կինոմրցանակաբաշխության ընթացքում լավագույն ֆիլմ է ճանաչվել Սիան Հեդերի «CODA․ խուլ ծնողների երեխան» ժապավենը։
Ռեժիսոր Ջեյն Քեմփիոնը ԱՄՆ կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի է արժանացել «Շան իշխանություն» ֆիլմի համար։
Ուիլ Սմիթն «Օսկար» է ստացել «Լավագույն տղամարդու դեր» անվանակարգում «Ռիչարդ արքան» ֆիլմում մարմնավորած կերպարի համար։
Ջեսիկա Չեստեյնն էլ «Թեմի Ֆեյի աչքերը» ֆիլմում խաղացած դերի համար մրցանակի է արժանացել «Լավագույն կանացի դեր» անվանակարգում։
Ուիլ Սմիթը հարվածել է «Օսկարի» մրցանակաբաշխության վարողին
Մրցանակաբաշխության 94-րդ արարողության հեռարձակումն ապահովում է ABC հեռուստաալիքը:
Խիստ ջոկատավարի դերում. Գալուստյանը նկարահանվել է ռուսական նոր մանկական ֆիլմում