Հայաստանի ճանապարհներից մեկը ձնահյուսի պատճառով երկկողմանի փակ է

Ձնապատ ճանապարհ
ճանապարհը սկսվում է Հայաստան - Թուրքիա պետական սահմանից և ավարտվում Հայաստան - Վրաստան սահմանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Մոտ մեկ ժամ է` Հայաստանի միջպետական նշանակության ճանապարհներից մեկը երկկողմանի փակ է։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Մարտի 28-ին՝ ժամը 14։40-ի դրությամբ, Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ավտոճանապարհի 134-րդ կիլոմետր հատվածը (Բազումի տարածք) ձնահյուսի պատճառով երկկողմանի փակ է»,– նշված է հաղորդագրության մեջ։
Աշխատանքներ են կատարվում ճանապարհը բացելու ուղղությամբ։
Նշենք, որ Մ-3 ճանապարհը 183.7 կմ երկարություն ունի։ Այն սկսվում է Հայաստան - Թուրքիա պետական սահմանից, անցնում Մարգարա, Վանաձոր, Տաշիր բնակավայրերով և ավարտվում Հայաստան - Վրաստան պետական սահմանում։