Հայ ըմբիշը հաղթեց թուրքին ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Արման Անդրեասյան. Արխիվային լուսանկար
Մ23 աշխարհի աշխարհի բրոնզե մեդալակիր Արման Ավագյանը կմրցի ադրբեջանցի Աշրաֆ Աշիրովի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի - Sputnik. Եվրոպայի բրոնզե մեդալակիր, բանակայինների աշխարհի առաջնության հաղթող Արման Անդրեասյանը (70 կգ) ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 3:1 հաշվով հաղթեց 28-ամյա թուրք Սելահաթին Կիլիչսալայանին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկած առաջնությունում Հայաստանի հավաքականից առաջինը մրցագորգ դուրս եկան Մանվել Խնձրցյանը (57 կգ) և Գևորգ Թադևոսյանը (65 կգ):
Հայ մարզիկը ըմբշամարտի Մ23 Եվրոպայի առաջնությունում դուրս եկավ կիսաեզրափակիչ
Մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանը որակավորման փուլում 11:6 հաշվով գեղեցիկ հաղթանակ տարավ մոլդովացի Անատոլի Բուրուիանի նկատմամբ:
Մ23 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գեւորգ Թադևոսյանը մեկնարկային գոտեմարտում 6:4 հաշվով հաղթեց սերբ Ստիվան Անդրիա Միչիչիին:
Մ23 աշխարհի աշխարհի բրոնզե մեդալակիր Արման Ավագյանը (79 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակիչից, որտեղ կմրցի ադրբեջանցի Աշրաֆ Աշիրովի հետ: