G7-ի երկրները գազի դիմաց ռուբլով չեն վճարի. Գերմանիայի էկոնոմիկայի նախարար

Գազատար
Նախարարին հարցրել են` ինչպես կարձագանքի G7-ը, եթե ռուսական գազի մատակարարումը հանկարծ դադարեցվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. G7-ի երկրները հրաժարվում են ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու տարբերակից։ Այս մասին հայտարարել Է Գերմանիայի էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Խաբեկը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ G7-ի բոլոր երկրների նախարարները համաձայնել են, որ վճարման արժույթի փոփոխությունը պայմանագրերի խախտում կլինի, և պահանջել են, որ իրենց ընկերությունները ռուբլով չվճարեն։
Հարցին, թե ինչպես կարձագանքի G7-ը, եթե ռուսական գազի մատակարարումը դադարեցվի, Գերմանիայի Էկոնոմիկայի նախարարը պատասխանել է, որ իրենք պատրաստ են բոլոր սցենարներին:
Կատարը հիմա չի կարող օգնել ԵՄ–ին, գազի մատակարարման հարցում ՌԴ–ին այլընտրանք չկա. նախարար
Ինչպես հաղորդում է «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությունը, ԳԴՀ-ի Էներգետիկայի նախարար Պետեր Ալթմայերը նույնպես հաստատել է, որ G7-ի պետությունները հրաժարվում են էներգառեսուրսների համար ռուբլով վճարելու ռուսական պահանջից:
Թուրքիան և ՌԴ–ն ծրագրում են ավելացնել ազգային արժույթներով հաշվարկները. Էրդողան
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ռուբլով է կատարելու ոչ բարեկամական երկրներին գազ մատակարարելու հաշվարկները: Նա ԿԲ-ին և կառավարությանը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում հստակեցնել Եվրոպայի հետ ռուբլով գործարքներ իրականացնելու կարգը։ Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի գազ մատակարարել այն ծավալներով և գներով, որոնք արձանագրված են ավելի վաղ կնքված պայմանագրերում, քանի որ երկրի համար կարևոր է սեփական հեղինակությունը:
Նշենք, որ G7-ի («Մեծ ութնյակի») կազմում ընդգրկված են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Կանադան, Ֆրանսիան, Ճապոնիան։