ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն այս շաբաթ կայցելի Հարավային Կովկաս

Ռաուն հանդիպումներ կունենա Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ԵԱՀԿ գործող նախագահ և Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն մարտի 29-ից ապրիլի 1-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան։ Նա հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Տեղեկությունը հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը։
Հայաստանում Ռաուն հանդիպումներ կունենա նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Վրաստանում Ռաուն կհանդիպի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի և խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գերոգի Վոլսկու հետ։
Լավրովն ու ԵԱՀԿ գործող նախագահը կքննարկեն Արցախում իրավիճակի կարգավորման հարցը
Ադրբեջան այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Այցը նվիրված կլինի Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ համագործակցության, երկխոսության և կայունության խթանմանը: