Աշոցքի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է գալիս. ո՞ր ճանապարհներն են փակ և դժվարանցանելի

Ձնապատ ճանապարհ
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 28-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Աշոցքի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ հայտնում է, որ փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը։
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Երևանում ու 5 մարզում տևական ժամանակ լույս չի լինի. ՀԷՑ–ը հրապարակել է հասցեները