Արագածոտնում ճանապարհի անանցանելիության պատճառով երեխային չէին կարողանում տանել հիվանդանոց

Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ավտոճանապարհի 134-րդ կիլոմետր հատվածը (Բազումի տարածք) ձնահյուսի պատճառով երկկողմանի փակ է. Արխիվային լուսանկար
Արագածոտնի մարզում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 120 ավտոմեքենա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Արագածոտնի մարզում այսօր ճանապարհի անանցանելիության պատճառով վատառողջ երեխային չէին կարողանում տանել հիվանդանոց, հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է մարտի 28-ին, ժամը 09:53-ին։ Հայտնել են, որ Վարդաբլուր գյուղի ավտոճանապարհի անանցանելիության պատճառով վատառողջ երեխային հիվանդանոց տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Ն․ Հ․-ին (ծնված 2018 թ․), Է․ Հ․-ին և Ա․ Հ․-ին տեղափոխել են Գեղաձոր գյուղ և մոտեցրել ավտոմեքենային։
Պարզվել է, որ Գեղաձոր գյուղի խաչմերուկի մոտակայքում կան արգելափակված ավտոմեքենաներ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 120 ավտոմեքենա, կարգավորել ավտոճանապարհի երթևեկությունը։
Հայաստանի ճանապարհներից մեկը ձնահյուսի պատճառով երկկողմանի փակ է