ԵՐԵՎԱՆ, 27 մարտի- Sputnik. Սալվադորում մեկ օրում ավելի քան 60 մարդ է սպանվել, երկրի նախագահ Նիբա Բուկլեն երկրի օրենսդիր մարմնին կոչ է արել արտակարգ դրություն սահմանել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով երկրի ոստիկանությանը:
«Այս շաբաթ օրը՝ մարտի 26-ն, ավարտվեց երկրում 62 սպանություններով։ Մենք չենք նահանջի ավազակախմբերի դեմ այս պատերազմում, մենք կանգ չենք առնի, քանի դեռ չենք բռնել և դատարանի առաջ չենք կանգնեցրել հանցագործներին, որոնք պատասխանատու են այդ գործողությունների համար»,- ասված է ոստիկանության Twitter-ում տարածած հաղորդագրության մեջ:
Նախագահը դեռ այս ամփոփիչ թվերը հրապարակելուց առաջ կոչ էր արել օրենսդիր մարմնին «այսօր ևեթ արտակարգ դրություն հայտարարել Սահմանադրության 29-րդ հոդվածին համապատասխան»։