Կոնֆլիկտը ներգործություն է ունեցել երկու միլիոն ուկրաինացի երեխաների վրա․ՅՈՒՆԻՍԵՖ

Մարիուպոլից դուրս եկող փախստականները
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Ռուս-ուկրաինական հակամարտությունը վնասել է երկու միլիոն ուկրաինացի երեխաների։ Կատարում Doha forum-ի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻԵՖ) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինայում կոնֆլիկտը երկու միլիոն երեխաների վրա է ներգործություն ունեցել»,-հայտարարել է Ռասելը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 32–րդ օրը։