Իտալացի լրագրողը Մարիուպոլ է այցելել ու հետո մեղադրել է Արևմուտքին կեղծավորության մեջ

Մարիուպլի փախստականները. Արխիվային լուսանկար
Լրագրողն ասել է, որ արևմտյան հեռուստաալիքները «յուրովի» են մեկնաբանում Ուկրաինայի իրադարձությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Իտալացի լրագրող Ջորջիո Բյանկին քննադատել է արևմտյան երկրներին՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին ստելու համար։ RT-ն հրապարակել է նրա խոսքերով տեսանյութը։
Բյանկին նշել է, որ այսօր շատերը շտապում են մեղադրել Ռուսաստանին լարվածության սրման մեջ։ Այնուամենայնիվ, երբ խոսքը վերաբերում էր Հարավսլավիայի ռմբակոծություններին, ՆԱՏՕ-ի զորքերի ներխուժմանը Լիբիա, Իրաք, Սիրիա և Աֆղանստան, Արևմուտքում այդ մասին չգիտես ինչու համառորեն լռում էին և հիմա չեն ուզում հիշել։ Ինչ վերաբերում է արևմտյան ԶԼՄ-ներում Ուկրաինայի իրավիճակի լուսաբանմանը, ապա մասնավորապես իտալական հեռուստահաղորդումներում մարդիկ մեծամասամբ փորձում են «հավասարություն պահել» և հաճախ խոսում են «ոչ մի բանի մասին»։ Բյանկին ընդգծել է, որ նման մարտավարությունը ներկա պայմաններում սխալ է ու կոչ է արել կողմնորոշվել:
«Դուք պետք է ընտրեք՝ մնալ ՆԱՏՕ-ի հետ, թե՞ լինել ՆԱՏՕ-ի դեմ, այլ տարբերակ չկա։ Ակնհայտ է՝ որտեղ է ճշմարտությունը։ Նրանք կառչել են Ռուսաստանից, բայց ուժները նրա վրա չի պատում», — ասել է լրագրողը։
Նա ասել է, որ հեռուստաալիքները, որոնք իրենից հարցազրույց են խնդրում ու երկու ժամանոց տարբերակ են ստանում, եթերում ընդամենը 30 վայրկյան տևողությամբ նյութ են ցուցադրում: Ընդ որում, բացառիկ կադրերը, որոնք նա նկարահանել է Մարիուպոլում, ի վերջո չեն հրապարակում։ Բյանկին նաև քննադատել է իտալացիներին, որոնք բողոքում էին կորոնավիրուսի համավարակի ընթացքում ինքնամեկուսացումից ու խորհուրդ է տվել նրանց գալ Դոնբաս ու տեսնել, թե «ինչ է նշանակում արիություն և ուժ ունենալ՝ ութ տարի ռմբակոծություններին դիմանալու»:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 32–րդ օրը։