Ինչ են կանխատեսումներ են արել հայտնի գուշակները 2022 թվականի համար

Գլոբուս
Աշխարհում տիրող իրավիճակի ու նախկին աշխարհակարգի փլուզման կապակցությամբ լրատվամիջոցներն ավելի հաճախ են հիշում հայտնի գուշակներին ու նրանց կանխատեսումները: Ներկայացնում ենք Վանգայի, Նոստրադամուսի և Մեսինգի որոշ կանխատեսումներ, որոնք առավել հաճախ են հայտնվում մամուլում։
Sputnik
Հայտնի է, որ ճգնաժամների ժամանակ մարդկանց հետաքրքրությունն օկուլտային գիտելիքների նկատմամբ կտրուկ աճում է։ Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում՝ հավատալ, թե՞ չհավատալ կանխագուշակություններին։
Պատմությանը շատ օրինակներ են հայտնի, երբ ֆրանսիացի գուշակ Նոստրադամուսի կամ բուլղարացի պայծառատես Վանգայի խոսքերը գործնականում հաստատվել են: Սակայն, այնուամենայնիվ, կանխատեսումների մեծ մասը չափազանց մշուշոտ են։
Այժմ ԶԼՄ-ներում հաճախ կարելի է հանդիպել հայտնի գուշակների մարգարեություններին, որոնք, իբր, կանխատեսումներ են արել հենց 2022-ի համար: Ահա դրանցից մի քանիսը:

Նոստրադամուս

2022 թվականին մարդկությունը բախվելու է մեծ դժվարությունների, տնտեսական ցնցումների ու հակամարտությունների, որոնք կարող են սովի հանգեցնել:
2022 թվականի դեկտեմբերին մոլորակի վրա երկնաքարային անձրև կտեղա։ Մեծ քարը կարող է ընկնել օվկիանոսն ու հզոր ցունամի առաջացնել:
Նոստրադամուսի բանաստեղծություններում նաև գրված է ինչ-որ քաղաքական գործչի մահվան մասին, ինչը իսկական ցնցում կլինի հասարակության համար։

Վանգա

Ըստ որոշ ԶԼՄ-ների՝ «բալկանյան Նոստրադամուսը» կանխատեսել է, որ որոշ միություններ և պայմանավորվածություններ կփլուզվեն, բայց դրանց տեղում ի հայտ կգան նորերը։ 2022 թվականը բեկումնային կդառնա ողջ մարդկության համար։ Աշխարհում համաշխարհային ճգնաժամի պատճառով աղքատությունը կխորանա։
Ռուսաստանի` առանց այդ էլ բարդ հարաբերություններն Ամերիկայի հետ լրիվ կխզվեն։ Սակայն ՌԴ-ին կհաջողվի ամրապնդվել համաշխարհային ասպարեզում, և Արևմուտքը դրան չի կարողանա խանգարել։
Ռուսաստանի տարածքը կընդլայնվի․սլավոնական տերությունները կվերադառնան դեպի ՌԴ և կհզորացնեն այն։

Վոլֆ Մեսինգ

Մեսինգի կանխատեսման համաձայն` 21-րդ դարի առաջին կեսին փոքր հակամարտության պատճառով համաշխարհային ճգնաժամ կսկսվի, որը բոլոր երկրներում անկման պատճառ կդառնա:
Արդեն հարյուրամյակի կեսերին ԱՄՆ-ն կկորցնի իր երբեմնի ազդեցությունն ու կդառնա մի երկիր, որի կարծիքին այլևս ոչ ոք չի լսի։

Ռուսաստանին հզոր ցնցում, տնտեսական և քաղաքական բացասական փոփոխություններ են սպաում։ Երբ ամեն ինչ վերջանա, երկիրը կընկնի նոր ռելսերի վրա, և կսկսվի բարօրության դարաշրջանը։

Նշենք, որ Վոլֆ Մեսինգը խորհրդային ամենահայտնի կանխատեսողներից էր, սակայն նրա գրառումների մեծ մասն այդպես էլ գործնականում չեն կատարվել։