Իլոն Մասկը մտադիր է նոր սոցիալական ցանց ստեղծել

Իլոն Մասկ. Արխիվային լուսանկար
Հայտնի գործարարը նաև դիմել էր հետևորդներին՝ հարցնելով նրանց կարծիքը նոր ցանցի ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի- Sputnik. Ամերիկացի գործարար, SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը լրջորեն մտածում է նոր սոցիալական ցանց ստեղծելու մասին: Տեղեկությունը նա հայտնել է Twitter-ում՝ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին։
Մասնավորապես, օգտատերերից մեկը հետաքրքրվել է ամերիկացի միլիարդատիրոջից, թե արդյոք նա չի դիտարկում նոր սոցիալական ցանցի ստեղծման հնարավորությունը, որը կունենար «բաց կոդով ալգորիթմ, որտեղ խոսքի ազատությանն ու դրա պահպանմանը հատկացվելու է առաջնահերթ ուշադրություն, որտեղ քարոզչությունը նվազագույն է լինելու»։
«Ես լրջորեն մտածում եմ դրա մասին», - պատասխանել է Մասկը։
Առանձին թվիթով նա դիմել էր օգտատերերին՝ հարցնելով նրանց կարծիքը, թե արդյոք նոր սոցիալական ցանցն անհրաժեշտ է։
Ավելի վաղ Իլոն Մասկը Twitter-ում իր հետևորդներին խորհուրդ էր տվել գումար ներդնել «ֆիզիկական իրերի» մեջ, ինչպիսիք են անշարժ գույքը կամ հեռանկարային ընկերությունների բաժնետոմսերը: