ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Հայաստան ցանկացած ռազմական ներխուժում կարժանանա Իրանի բանակի արձագանքին։ Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ փոխկապակցված Telegram ալիքում։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ չի հանդուրժի հարևան երկրների սահմանների փոփոխությունը», - նշվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանական ընդդիմադիր «Ենի Մուսավաթ» թերթը գրել էր, որ «Ադրբեջանի պատմական տարածքներում արհեստականորեն ստեղծվել է, այսպես կոչված, հայկական պետություն, և Բաքուն իրավունք ունի պահանջել Ադրբեջանի պատմական տարածքների վերադարձը»: