Ամենաձնառատ մարտից մինչև կյանք խլած գազաբալոն․ անցնող շաբաթը՝ լուսանկարներով

Շաբաթը հագեցած էր տարբեր միջոցառումներով ու դեպքերով։ Sputnik Արմենիան ներկայացնում է անցնող 7 օրվա պատկերը` լուսանկարներով։
Sputnik
1 / 8

Զոհված Արամ Հովնիկյանի զարմիկը՝ Կարենը, Երևանի բնակելի տան գազի բալոնի պայթյունի վայրում:

Մարտի 21-ին Արին Բերդի փողոցի տներից մեկի կցակառույցում գազի բալոն էր պայթել, որտեղ վարձով մարտունեցի եղբայրներ էին բնակվում։ Պայթյունի հետևանքով մահացել էր 19-ամյա Արամը։

2 / 8

Ձնածածկ երևանյան բակերից մեկը։

Նախորդ շաբաթվա վերջից մինչև ընթացիկ շաբաթվա կեսն ամբողջ Հայաստանում ու Արցախում տևացած ձյան արդյունքում փակվել կամ դժվարանցելի են դարձել բազմաթիվ ճանապարհներ, վնասվել բնակելի շենքերի ու կառույցների տանիքներ։

3 / 8

Խանտի Մանսիյսկում կայացած «Մենք միասին ենք։ Սպորտ» պարալիմպիկ միջազգային խաղերում ոսկե մեդալ նվաճած Լուսինե Կարապետյանը։

Սնոուբորդիստ Լուսինե Կարապետյանի համար ՌԴ–ում կայացած պարալիմպիկ խաղերն առաջին միջազգային փորձն էր։ 1–ին միջազգային մրցույթ և միանգամից ոսկե մեդալ։

4 / 8

Հայաստանի սլեջ հոկեյի հավաքականի թիմի անդամներ Լիա Ղազարյանն ու Կարեն Գյուլամիրյանը։

Հայաստանում պարահոկեյ, կամ սլեջ հոկեյ սկսեցին խաղալ մոտ 2 տարի առաջ։ Հայկական թիմը հրավեր է ստացել մասնակցելու Խանտի-Մանսկիյսկում անցկացվող պարալիմպիկ միջազգային խաղերին։

5 / 8

Երևանի կրկեսին կից Լեոնիդ Ենգիբարյանի անվան դպրոց–ստուդիայի սաները պարապմունքի ժամանակ։

Մարտի 23-ին Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունց կրկեսում վայրի կենդանիների օգտագործումն արգելող օրենքը:

6 / 8

Հայաստան–Չեռնոգորիա ընկերական հանդիպում։

Մարտի 24-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ընթացիկ տարվա առաջին հանդիպումն անցկացրեց «Հանրապետական» մարզադաշտում։

7 / 8

Հանդիպումն ավարտվեց 1-0 նվազագույն հաշվով, գոլի հեղինակ` Վահան Բիչախչյան։

8 / 8

Ռուսական արվեստի թանգարանի ինքնաեռների ցուցահանդեսը։

Ցուցահանդեսին ներկայացված 15 ինքնաեռները Հայաստանի 7 թանգարաններից են, ևս 2–ը տրամադրել է մասնավոր հավաքորդ Նարեկ Դավթյանը։

Անցնող շաբաթը հարուստ էր իրադարձություններով ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Գարունն այս շաբաթ էլ չշտապեց գալ. փոխարենը, ըստ օդերևութաբանների, այս մարտը եղանակային պատմության մեջ աչքի ընկավ ու առանձնացավ։ Պարզվեց, որ վերջին 40 տարիների ընթացքում ՀՀ–ում մարտին ձյան նման առատ ու երկարատև տեղումներ չէին գրանցվել։
Ցուրտ ու ձնառատ մարտն էլ ավելի ցուրտ է Արցախում, որտեղ արդեն տևական ժամանակ է գազ չկա. ադրբեջանցիների ուղիղ միջամտությամբ մարտի 21-ից կրկին դադարեցվել է Արցախի գազամատակարարումը։
Գազից առաջացած պայթյունը կրկին կյանք խլեց, Երևանում՝ Արին Բերդ փողոցում։ Պայթյունի հետևանքով 19-ամյա մարտունեցի ուսանող մահացավ։
Սահմանային իրավիճակը կրկին լարվեց, ադրբեջանական կողմը կրկին հարձակման անցավ, կիրառվեցին ԱԹՍ-ներ, այդ թվում՝ «Bayraktar TB-2»: Հայկական կողմ ունեցավ վիրավորներ, ցավոք, նաև զոհեր։
Ունեցանք նաև հաղթանակ. ՌԴ-ում կայացած պարալիմպիկ միջազգային խաղերից հայկական պատվիրակությունը ոսկե մեդալով վերադարձավ։
Շաբաթվա մյուս հետաքրքիր իրադարձությունները՝ լուսանկարներով։