Բրիտանացի նախարարների հետ արած չար կատակից հետո YouTube-ը ջնջել է ռուս պրանկերների ալիքը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը YouTube-ին խնդրել է հեռացնել տեսանյութը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. YouTube-ը ջնջել է ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովի (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովի (Լեքսուս) պաշտոնական ալիքը` բրիտանացի նախարարների հետ արված չար կատակից հետո, հայտնում է RT-ն։
Այժմ, երբ փորձում եք մուտք գործել ալիք, հաղորդագրություն է բացվում, որտեղ նշված է, որ հաշիվն արգելափակվել է, իբր, սոցցանցի կանոնները խախտելու համար:
Նախօրեին պրանկերները զանգահարել էին Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Փրիթի Պատելին՝ ներկայանալով որպես Ուկրաինայի վարչապետ Շմիհալ։
Պրանկերների հարցին ի պատասխան Պատելը չի բացառել, որ Լոնդոնում Դերիպասկայի առանձնատունը կհատկացվի Զելենսկիին։
Վովանը և Լեքսուսը զանգահարել են նաև պաշտպանության նախարարության ղեկավար Ուոլեսին, որը խոստացել է, որ բրիտանական նավերը կմտնեն Սև ծով, Ուկրաինա կուղարկեն ավելի քան 4000 հակատանկային համակարգեր և հետախուզական տեղեկատվություն կտրամադրեն նրան։
YouTube-ում մի քանի աղմկահարույց տեսանյութերի հրապարակումից հետո Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հարթակին խնդրել է հեռացնել տեսանյութը։