Վթարի է ենթարկվել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից մեկը

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա սթափ է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ղեկին իշխանական պատգամավոր է եղել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 10։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 34-ամյա Լիլիթ Կիրակոսյանը Բագրատունյաց պողոտայից դեպի Իսակովի պողոտա ճանապարհահատվածում՝ ժողովրդին հայտնի «Երեքնուկի կամրջի» մոտ, Hyundai Veloster մակնիշի 88 HH 844 համարանիշի ավտոմեքենայով բախվել է բետոնե հենապատին»,–գրում է կայքը։
Ըստ նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։
Նշվում է, որ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։
Վթար Երևանում. ավտոմեքենայում միայն անչափահասներ են եղել
Կայքի տեղեկություններով՝ վարորդ Լ. Կիրակոսյանը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։