ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նիստին ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը և Տիգրան Արզաքանցյանը:
Հիշեցնենք, որ արտախորհրդարանական ուժերի հետ ՀՀ վարչապետը հանդիպել էր նաև 2021–ի դեկտեմբերի 25–ին, անդրադարձել էին բրյուսելյան բանակցությունների արդյունքներին։
Դեկտեմբերի 4-ին նույնպես նման մի նիստ էր կայացել, որի ժամանակ էլ մասնակիցները քննարկել էին Հայաստանի առջև ծառացած օրակարգի հարցերը։