Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում ձյուն է տեղում. ԱԻՆ–ը ներկայացրել է ճանապարհների վիճակը

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, մարզերից 2–ում ձյուն է տեղում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Փակ են Շիրակի մարզի Վարդաղբյուր-Մուսայելյան, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վանաձոր-Դիլիջան, Սարավան-«Զանգեր», Լոռու մարզի Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:
Վայոց Ձորի մարզում, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն:
Սյունիքի մարզի բոլոր, Շիրակի մարզի Աշոցք-Ամասիա, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի և Ելփին-Զանգակատուն ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՀՀ ԱԻՆ–ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
«Վերջապես գարնան համար սեղմվեց 1». օդի ջերմաստիճանը կբարձրանա 15-20 աստիճանով