Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի դերն ու տեղը արդի պայմաններում. տեսակամուրջ

Մարտի 29-ին` ժամը 12:00-ին, Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Մինսկ-Երևան-Բիշքեկ-Նուր-Սուլթան տեսակամուրջ՝ «Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի դերն ու տեղը արդի պայմաններում» թեմայով:
Sputnik
Ինչպիսի՞ն է ԵԱՏՄ զարգացման կոորդինատների համակարգը: Ի՞նչ մարտահրավերների կարող են բախվել ԵԱՏՄ երկրները մոտ ժամանակներում, և առաջին հերթին ի՞նչ խնդիրներ է անհրաժեշտ լուծել հանրության շրջանում:
Լրագրողների այս և այլ հարցերին կպատասխանի տնտեսական գիտությունների դոկտոր, Եվրասիական տեղեկատվական-վերլուծական կոնսորցիումի ուղղության ղեկավար, ՌԳԱ տնտեսական ռազմավարությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ագեևը:
Անդրադարձ կլինի նաև եվրասիական տարածքի շրջանակներում մակրոտնտեսական քաղաքականության, արժույթի փոխարժեքի, ժողովրդագրության, թվայնացման և կյանքի որակի հարցերին:
Տեսակամրջին կարող եք հետևել` անցնելով այս հղումով։
Հարցերը կարող եք ուղարկել v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով:
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։