Բոսֆորի նեղուցի մուտքի մոտ ական հիշեցնող առարկա է նկատվել. տեսանյութ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրի ՊՆ–ն Սև ծովում առկա ականների մասին տեղեկության հետ կապված անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Ական հիշեցնող օտար մարմնի շարժում է նկատվում Բոսֆորի նեղուցի մուտքի մոտ։ Այս մասին հայտնում է Star թուրքական թերթը։
«Օտար մարմնի շարժ է նկատվում Բոսֆորի նեղուցի մուտքի մոտ։ Առափնյա պաշտպանության հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկել ականի նման օբյեկտի նկատմամբ, որը ձկնորսները նկատել էին Սարիյեր–Թյուրքելի խարսխակայանի շրջանում»,–նշում է պարբերականը։
Ավելի վաղ ՌԴ ԱԴԾ–ն հայտնել էր, որ ուկրաինացի զինվորականները ՌԴ–ի հատուկ գործողությունների մեկնարկից հետո մոտ 420 ական են տեղադրել Օդեսայի, Օչակովոյի, Չերնոմորսկի և Յուժնիի նավահանգիստների մատույցներում։ Ծառայությունը չի բացառել հոսանքի պատճառով պոկված ականների շարժի հնարավորությունը դեպի Բոսֆորի նեղուց, այնտեղից էլ Միջերկրական ավազանի ծովեր։
Սև ծովում Ուկրաինայի տեղադրած ականները կարող են հասնել Բոսֆոր ու Միջերկրական ծով
ՌԴ ԱԴԾ–ի հաղորդագրությունից հետո Թուրքիայի ՌԾՈւ–ն խնդրել է նավերին հետևել լողացող ականներին։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի ՊՆ–ն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում Սև ծովում առկա ականների մասին տեղեկության հետ կապված։