Բայդենը հանդիպել է Ուկրաինայի ԱԳՆ–ի և ՊՆ–ի ղեկավարների հետ

Բանակցությունները կայացել են Վարշավայում` Լեհաստան ԱՄՆ առաջնորդի այցի շրջանակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վարշավայում հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի և պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Նախագահը նստած էր երկար սպիտակ սեղանի շուրջ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և պաշտպանության նախարար Լլոյդ Օստինի միջև, Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի դիմաց», – ասվում է հաղորդագրության մեջ։
Բայդենը երկօրյա այցով եղել է Լեհաստանում բրյուսելյան այցից հետո, որտեղ մասնակցում էր ՆԱՏՕ–ի արտահերթ գագաթնաժողովին, G7–ի երկրների ղեկավարների և Եվրոպական խորհրդի գագաթնաժողովին։
Բայդենի որդին կապ է ունեցել Ուկրաինայի կենսաբանական լաբորատորիաների հետ. ՌԴ ՊՆ
Ավելի վաղ հայտնել էին, որ ԱՄՆ–ի և Լեհաստանի նախագահներ Ջո Բայդենն ու Անջեյ Դուդան հանդիպել են Լեհաստանի Ժեշուվ քաղաքում։