ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 26-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Մարտի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, մարտի 27-28-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով:
Երևանում մարտի 26-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Մարտի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի ցերեկը 8-ից 10, երեկոյան՝ 3-ից 5 աստիճան։