«Ականի միջադեպից» հետո Բոսֆորի նեղուցը փակ է նավագնացության համար

Ավելի վաղ թուրք ձկնորսները Բոսֆորի նեղուցի մուտքի մոտ ական հիշեցնող առարկա էին նկատել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Բոսֆորում նավագնացությունները դադարեցվել են, հայտնում է TRT Haber-ը:
«Միջադեպի պատճառով նավերի շարժը երկու ուղղություններով դադարեցվել է մինչև հետագա կարգադրություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ թուրք ձկնորսները նեղուցի մուտքի մոտ ական հիշեցնող առարկա էին նկատել։ Առափնյա պաշտպանության հրամանատարությունը համապատասխան միջոցներ էր ձեռնարկել:
Հետո Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց օբյեկտի վնասազերծման մասին։
ՌԴ ԱԴԾ–ն դրանից առաջ հայտնել էր, որ ուկրաինացի զինվորականները ՌԴ–ի հատուկ գործողությունների մեկնարկից հետո մոտ 420 ական են տեղադրել Օդեսայի, Օչակովոյի, Չերնոմորսկի և Յուժնիի նավահանգիստների մատույցներում։ Ծառայությունը չի բացառել հոսանքի պատճառով պոկված ականների շարժի հնարավորությունը դեպի Բոսֆորի նեղուց, այնտեղից էլ Միջերկրական ավազանի ծովեր։
Թուրքիան զգուշացրել է նավերին` Սև ծովում ականներ կան
ՌԴ ԱԴԾ–ի հաղորդագրությունից հետո Թուրքիայի ՌԾՈւ–ն խնդրել է նավերին հետևել լողացող ականներին։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի ՊՆ–ն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում Սև ծովում առկա ականների մասին տեղեկության հետ կապված։