«Ռոման» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Մխիթարյանի հետ

Հենրիխ Մխիթարյան. Արխիվային լուսանկար
Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի հունիսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. «Ռոման» աշխատում է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը հաջորդ մրցաշրջանի համար երկարաձգելու վրա: հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան Twitter-ի իր միկրոբլոգում։
Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի հունիսին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մխիթարյանը ակումբի ղեկավարության համար պայմաններ է առաջ քաշել, որոնց շուրջ համաձայնությունը թույլ կտա երկարաձգել պայմանագիրը «Ռոմայի» հետ։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Ռոմա» է տեղափոխվել 2019 թվականին Լոնդոնի «Արսենալից» վարձավճարով, իսկ մեկ տարի անց ամբողջական պայմանագիր է կնքել հռոմեացիների հետ։